Տատիկի Կտակը

Նոր Պարային Ներկայացում
Հնդկական Երազներ 2
ժամանակավորապես դադարեցված է :

«Տատիկի կտակը» պարային ներկայացումը պատմում է հնդկական իրականության մեջ գործող դասակարգերի անհավասարության, աղքատների ու հարուստների, ցածր և բարձր կաստաների միջև եղած տարաձայնությունների մասին: Ներկայացման հերոսը՝ Սանջայը, բարձր կաստայի ներկայացուցիչ է, ով սիրահարվում է աղախնի աղջկան՝ Լեյլային, որ հետևաբար ցածր կաստայի ներկայացուցիչ է: Զույգի փոխադարձ սերը դժգոհություն է առաջացնում Սանջայի հոր մոտ՝ ով նշանավոր Խակուրների տոհմից էր: Դասակարգերի անհավասարությունը և ազնվական հոր զայրույթը պատճառ են հանդիսանում հերոսի և հերոսուհու բաժանվելուն: Սակայն երևան է գալիս Սանջայի տատիկի կտակը, որը նա գրել էր Սանջայի ծննդյան օրը: Իսկ թե ինչ դեր է խաղում տատիկի կտակը Սանջայի և Լեյլայի փոխհարաբերություններում, և թե ինչպես է այն կոտրում կաստաների միջև եղած կարծրատիպերը՝ պարզ է դառնում ներկայացման ավարտին: