Սիրո 7 օր

Հավանա ռեստորանային համալիրը Սուրբ Վալենտին, Տեառնընդառաջ ու Սուրբ Սարգիս տոներին ընդառաջ ներկայացնում է նոր շոու նախագիծ <<Սիրո 7 օր>> խորագրով:

Նախագծի ընթացքում Հավանայի բոլոր երգիչները՝ հատուկ բեմադրված պարերի ուղեկցությամբ, կկատարեն լեգենդար շանսոնյե՝ Շարլ Ազնավուրի ամենահյտնի ու սիրելի երգերը՝ միայն սիրո մասին: Նախագիծը կմեկնարկի փետրվարի 10-ին և կտևի մինչև փետրվարի 17-ը: Եվ իհարկե նախագծից զատ՝ Հավանան իր հյուրերին կներկայացնի վերոհիշյալ տոներից յուրաքանչյուրի ավանդական մասը՝ պահպանելով աղի բլիթի և Տեառնընդառաջի խարույկի այրման արարողությունները:
Եվ սա դեռ ամենը չէ…
Անսահման սեր բոլորին