ՀԱՎԱՆԱ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Հավանա ռեստորանային համալիրն իր գործունեության 6 տարիների ընթացքում դարձել է իր հյուրերի ժամանցի կազմակերպման ամենաֆունկցիոնալ վայրերից մեկը: Հավանայում Ձեր կյանքի ցանկացած նշանակալից օր ու յուրաքանչյուր երեկո վերածվում է իրական տոնի: Այստեղ Ձեր յուրաքանչյուր նախասիրության ու տրամադրության համար կգտնվի հարմարավետ սրահ: Իսկ Հավանայի անձնակազմը և կրեատիվ թիմը կօգնեն կյանքի կոչել Ձեր յուրաքանչյուր գաղափարը և կփորձեն իրականացնել այն ամենն ինչ լիարժեք ուրախություն կպարգևի Ձեզ և Ձեր հյուրերին: Հավանայի ոճային բազմազանությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից, սեռից, նախասիրություններից, ճաշակից, ազգությունից ու տրամադրությունից գտնել, իր ուրույն հատվածը Հավանայում և զգալ լիարժեք ապահով ու ընդարմացած:

ՄԵՐ ԽՈՀԱՆՈՑԸ

 Հավանայի խոհանոցն առաջարկում է հյուրերին ճաշատեսակների լայն բազմազանություն՝ ներկայացնելով հայկական, արևելյան, սլավոնական, եվրոպական և լատինամերիկյան խոհանոցները: Այստեղ Դուք կճաշակեք ոչ միայն սիրված ճաշատեսակներ, ինչպես նաև էքսքլյուզիվ ուտեստներ՝ Հավանա շեֆ խոհարարի առաջարկով: Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ Հավանան իր հյուրին առաջարկում է թեյերի և զովացուցիչ ըմպելիքների ստանդարտ և բացառիկ լայն տեսականի, ինչպես նաև տեղական ու եվրոպական արտադրության սուրճերի  տարբերակներ՝ պատրաստված պրոֆեսիոնալ բարիստաների կողմից:

ՀԱՎԱՆԱ ՇՈՈՒ

Հավանա ռեստորանային համալիրի շոու առաջարկները առանձնանում են իրենց ոճով, տեսակով և շքեղությամբ: Ամենօրյա շոու ծրագրերը՝ հագեցած հայկական էստրադայի ամենաթրենդային արտիստների կատարումներով, թեմատիկ շոու նախագծերով, Հավանա շոու բալետի մինի մյուզիքլերով, լուսային ու ձայնային գերժամանակակից տեխնիկայով ընդգծում են հյուրերի տոնական տրամադրությունն ու յուրաքանչյուր հյուրի համար ապահովում կատարյալ ժամանց: Իսկ սեզոնային թեմատիկ միջոցառումները, մասնավորապես ջրային պարահրապարակով փարթիները և այլն, ալտերնատիվ ժամանցի լայն հնարավորություն են տալիս հասարակությանը:

balet

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

2015թ ռեստորանային համալիրն արժանացավ համազգային վստահության միջազգային ստանդարտներին համապատասխան Ռեստորանային սպասարկում մրցանակին: Մենք շնորհակալ ենք Ձեզ Ձեր բարձր գնահատականի համար ու պատրաստ ենք շարունակել արդարացնել յուրաքանչյուր հյուրի սպասելիք և ամեն հյուրի ցուցաբերել ինդիվիդուալ մոտեցում:

Kamoblog Night Life Awards

2016 թ. Հավանա ռեստորանային համալիրը kamoblog.tv կայքի Kamoblog Night Life Awards ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացավ մրցանակի՝ «Լավագույն Շոու Ակումբ» անվանակարգում: