Հարգելի  Հյուր, 

Խնդրում  ենք  ծանոթանալ  և  հետևել  Հավանա  Ռեստորանային  Համալիրի  ներքին  կանոնակարգին. 

Գրանցած պատվերի չեղարկման դեպքում խնդրում ենք նախապես (Ձեր միջոցառումից առնվազն 24 ժամ շուտ, իսկ տոն օրերի դեպքում՝ առնվազն 5 օր առաջ) տեղեկացնել Վաճառքի բաժին՝ այցելելով կամ զանգահարելով 094380606 հեռախոսահամարով: Նշված ժամկետներում պատվերի չեղարկման դեպքում տվյալ պատվերի համար Ձեր կատարած կանխավճարը կվերադարձվի: Հակառակ դեպքում՝  կանխավճարը չի վերադարձվի:

Հյուրերի քանակը պակասելու դեպքում խնդրում ենք նախապես (Ձեր միջոցառումից առնվազն 24 ժամ շուտ, իսկ տոն օրերի դեպքում՝ առնվազն 5 օր առաջ) տեղեկացնել Վաճառքի բաժին՝ զանգահարելով 094380606 հեռախոսահամարով: Նշված  ժամկետներում  տեղեկացնելու դեպքում բացակայող հյուրի համար շոու ծրագրի գումար չի հաշվարկվի: Հակառակ դեպքում՝ շոու ծրագրի գումար կհաշվարկվի հյուրերի նախնական գրանցած քանակով:

Հյուրերի քանակն ավելանալու դեպքում խնդրում ենք նախապես ճշտել ազատ տեղերի հասանելիությունը և ամրագրել՝ այցելելով կամ զանգահարելով 094380606 հեռախոսահամարով:

Տեղում ավելացած հյուրի դեպքում մուտքի վճար կհաշվարկվի, եթե վերջինս ներկա գտնվի միջոցառմանը 30 րոպե և ավել:

Ճաշացանկի փոփոխության դեպքում խնդրում ենք նախապես (Ձեր միջոցառումից առնվազն 24 ժամ շուտ) մոտենալ Հավանա ռեստորան և տեղում փոփոխել պատվերը: Ճաշացանկի փոփոխություն հեռախոսազանգով չի կատարվում:

Մինչև 10 տարեկան 2 երեխայի դեպքում շոու ծրագրի գումար չի հաշվարկվի, 2-ից ավել երեխայի դեպքում յուրաքանչյուր երեխայի համար կհաշվարկվի մուտքի կես վճար (եթե երեխայի համար նախատեսված է առանձին նստատեղ): Տոն օրերին մինչև 10 տարեկան 2 երեխայի դեպքում կհաշվարկվի շոու ծրագրի մեկ մուտքի վճար: 10 տարեկանից բարձր տարիքի դեպքում կհաշվարկվի մուտքի լիարժեք վճար:

Հավանա ռեստորանը զգուշացնում է, ալկոհոլի վաճառքն անչափահասներին արգելվում է՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Հավանա ռեստորանը պատասխանատվություն չի կրում անչափահասների կողմից ալկոհոլի խաբեությամբ իրացման դեպքում:

Հավանա Ռեստորանային Համալիրին Ձեր կամ Ձեր հյուրերի կողմից դիտավորությամբ պատճառած վնասի դեպքում վնասված գույքի արժեքը կներառվի Ձեր պատվերի ընդհանուր հաշվի մեջ:

Հավանա Ռեստորանային Համալիրում վճարումն ընդունվում է միայն ՀՀ դրամով` համաձայն  ՀՀ օրենսդրության: 

 

Հավանա Ռեստորանային Համալիրում արգելվում է.

բերել սննդամթերք և ալկոհոլային  խմիչք. բացառություն  կարող  է   լինել  մկրտությանշիշ  գինիննշանադրության  2  շիշ  կոնյակը և տոնական տորթը.

բերել կյանքի և  առողջության  համար  վտանգ  ներկայացնող  առարկաներ.

բերել և  որևէ   սրահում   օգտագործել  հատուկ  սարքեր՝   հրավառություն,  սերպանտին,  կոնֆետտի,  գազալցված փուչիկներ  և  այլն.

բերել գովազդային պոստերներ

մուտք գործել  ոչ  սթափ  վիճակում.

Շքասրահում արգելվում է.

մուտքը սպորտային  հագուստով 

մուտքն ընտանի  կենդանիներով 

տղաների  մուտքն  առանց  զույգերի  առաջին  հարկ