Հունվարի 13-ը Հավանայում

Հունվարի 13-ին՝ հին Նոր Տարուն, Հավանան ներկայացնում է  հատուկ տոնական շոու ծրագիր, որը կմեկնարկի 19։30 ու կտևի մինչ կեսգիշեր։ Երեկոն կմեկնարկի Հավանայի ամանորյա հատուկ շոու նախագծի եզրափակիչ ելույթով, որին կհաջորդեն Հավանայի երգիչների ամենաուրախ ու տոնական կատարումները։ Երեկոյի ընթացքում մեր հյուրերին կներկայացնենք 《Տատիկի կտակը》 պարային ներկայացումը, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուր Ալլա Լևոնյանի երաժշտական կատարումները։ Ժամը 23։59 տոնական երգով կեզրափակենք Նոր Տարին։