ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Հարգելի Հյուր,
Խնդրում ենք ծանոթանալ և հետևել Հավանա ռեստորանային համալիրի կանոնակարգին.

• Գրանցված պատվերի չեղարկման դեպքում խնդրում ենք նախապես (Ձեր միջոցառումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ տոնական օրերին՝ առնվազն 5 օր առաջ) տեղեկացնել վաճառքի բաժին՝ այցելելով կամ զանգահարելով 094380606 հեռախոսահամարով: Նշված ժամկետներում պատվերի չեղարկման դեպքում Ձեր կատարած կանխավճարը կվերադարձվի: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվի:

• Հյուրերի քանակի փոփոխության դեպքում խնդրում ենք նախապես տեղեկացնել վաճառքի բաժին՝ զանգահարելով 094380606 հեռախոսահամարով: Տոնական օրերին հյուրերի նախնական քանակը պակասելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել առնվազն 3 օր առաջ, որպեսզի շոու ծրագրի արժեքը հաշվարկվի ըստ Ձեր հյուրերի հստակ քանակի: Հակառակ դեպքում շոու ծրագրի արժեքը կհաշվարկվի Ձեր հյուրերի նախնական քանակի չափով:

• Տեղում ավելացած հյուրի դեպքում մուտքի վճար կհաշվարկվի, եթե վերջինս ներկա գտնվի միջոցառմանը 30 րոպե և ավել:

• Ճաշացանկի փոփոխության դեպքում խնդրում ենք նախապես (Ձեր միջոցառումից առնվազն 24 ժամ առաջ) մոտենալ Հավանա ռեստորանային համալիր և տեղում փոփոխել պատվերը: Ճաշացանկի փոփոխություն հեռախոսազանգի միջոցով չի կատարվում:

• Մինչև 10 տարեկան 2 երեխայի դեպքում շոու ծրագրի արժեք չի հաշվարկվի, 2-ից ավել երեխայի դեպքում յուրաքանչյուր երեխայի համար կհաշվարկվի մուտքի կես արժեք (եթե երեխայի համար նախատեսված է առանձին նստատեղ):
Տոնական օրերին մինչև 10 տարեկան 2 երեխայի դեպքում կհաշվարկվի շոու ծրագրի մեկ մուտքի արժեք: 10 տարեկանից բարձր տարիքի դեպքում կհաշվարկվի մուտքի ամբողջական արժեք:

• Հավանա ռեստորանային համալիրը զգուշացնում է՝ համաձայն ՀՀ օրենսդրության արգելվում է ալկոհոլի վաճառքն անչափահասներին: Հավանա ռեստորանային համալիրը պատասխանատվություն չի կրում անչափահասների կողմից ալկոհոլի խաբեությամբ ձեռք բերման դեպքում:

• Հավանա ռեստորանային համալիրին Ձեր կամ Ձեր հյուրերի կողմից դիտավորությամբ պատճառած վնասի դեպքում վնասված գույքի արժեքը կներառվի Ձեր պատվերի ընդհանուր հաշվի մեջ:

• Հավանա ռեստորանային համալիրում վճարում կարելի է կատարել միայն ՀՀ դրամով` համաձայն ՀՀ օրենսդրության: Վճարումը կատարվում է կանխիկ, կամ ARCA, MASTER, VISA վճարման համակարգերով, կամ փոխանցումով: Փոխանցումով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել մուտքի վճարի ընդհանուր արժեքը` հյուրերի քանակին համապատասխան: Վերջնահաշվարկը կատարվում է կանխիկ` միջոցառման օրը, կամ փոխանցումով` միջոցառմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Իրավաբանական անձ պատվիրատուի դեպքում վճարի փոխանցումը կատարվում է կողմերի միջև համապատասխան պայմանագրի կնքմամբ:

Արգելվում է.

Ա. Հավանա ռեստորանային համալիրի տարածք արգելվում է բերել.
• սննդամթերք և ալկոհոլային խմիչք (բացառություն կարող է լինել մկրտության 1 շիշ գինին, նշանադրության 2 շիշ կոնյակը և տոնական տորթը)
• կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ
• հրավառություն, սերպանտին, կոնֆետտի
• ընտանի կենդանիներ

Բ. Հավանա ռեստորանային համալիրի շքասրահում արգելվում է .
• գազալցված փուչիկներ
• գովազդային պաստառներ
• մուտքը սպորտային հագուստով
• տղաների մուտքն առանց զույգերի՝ շքասրահի առաջին հարկ
• նարգիլե՝ շքասրահի առաջին հարկում