Հավանան ակտիվ զարգացող դինամիկ միջավայր է, որը հնարավորություններ է ստեղծում յուրաքանչյուր մասնագետի համար դրսևորվելու և կայանալու և, միևնույն ժամանակ, ձևավորում է մարտահրավերներ, որոնք ստիպում են անընդհատ փնտրել նոր ուղիներ` մշտապես կատարելագործվելով ու զարգանալով:
Մեր նպատակներին հասնելու հարցում մենք կարևորում ենք մոտիվացված, եռանդուն, դժվարություններից չվախեցող, մշտապես նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուն պատրաստ մարդկանց ներգրավվածությունը Հավանա թիմում:
Եթե Դուք կարծում եք, որ համապատասխանում եք նշված պայմաններին, ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը (CV) hr@havana.am էլ.հասցեին` նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որին դիմում եք:
Շնորհակալություն