Ամանորյա գիշերը Հավանայում

Սիրով հրավիրում ենք 2019թ. տարեմուտը տոնել մեզ հետ՝ Հավանա ռեստորանային համալիրում:

Տոնական շոու ծրագիրը կմեկնարկի 22:30, որի ընթացքում կներակայցնենք, թե ինչպես և ինչ ավանդույթներով են նշում Ամանորն աշխարհի տարբեր երկրներում, իսկ Հավանայի երգիչները կկատարեն այդ երկրների լավագույն հիթերը՝ Հավանա շոու բալետի պարային բեմադրությունների ուղեկցությամբ: Այնուհետև, Նոր Տարին միասին դիմավորելուց հետո կվայելենք մեր երգիչների տոնական ամանորյա կատարումները, որին կհաջորդի երեկոյի հատուկ հյուր՝ Արամ MP3–ի երաժշտական ողջույնը մեր հյուրերին: Ինչպես նաև կհաջորդի «Տատիկի կտակը» հնդկական 2-րդ պարային ներկայացումը, որի ավարտին բոլոր հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու հնդկական պարի ինտերակտիվ վարպետաց դասին:

Միասին դարձնենք Ամանորի գիշերն անկրկնելի մինչ լուսաբաց:

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ!!!

Ամրագրման համար խնդրում ենք այցելել Հավանա ռեստորանային համալիր՝ նախապես ծանոթանալով մեր կանոնակարգին: